ՏԿԵ նախարարությունում քննարկվել են ենթակառուցվածքների կառուցման ընթացքում համակարգված աշխատանքին առնչվող հարցեր

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են ենթակառուցվածքների կառուցման ընթացքում համակարգված աշխատանքին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ այսօր ՏԿԵ նախարարությունում կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Վաչե Տերտերյանը, Քրիստինե Ղալեչյանը, Հակոբ Վարդանյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, «ԲԷՑ» ՓԲԸ տնօրենի պարտականությունները կատարող Դավիթ Միրզոյանը, «ՀԷՑ» տնօրեն Կարեն Հարությունյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Արտաշես Գաբրիելյանը, «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանը։
Ըստ ՏԿԵ նախարարության հաղորդագրության, քննարկվել են տարբեր ենթակառուցվածքների կառուցման ընթացքում համագործակցված աշխատանքի վերաբերյալ հարցեր։
 Նախարարը կարևորել է շինարարության պլանավորման, նախապատրաստման և իրականացման փուլերում բոլոր գերատեսչությունների համագործակցված, համակարգված աշխատանքը՝ լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար շարունակել քննարկումները և փոխգործակցությունը։