Այսօր Երևանի որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի

Այսօր Երևանի որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ.  մարտի  28-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 29-ը 10:00-ն կդադարեցվի  Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Գրիգոր Լուսավորիչ, Բրյուսով, Ն. Բունիաթյան, Լեոյի, Արգիշտի, Դեղատան, Վ.Սարգսյան, Գետառ, Ագաթանգեղոս փողոցների, Հրազդանի Կիրճ, Ծիծեռնակաբերդի Խճ., Պարոնյան 1-16 շենքերի, Մաշտոցի պող. 1-5 շենքերի, Արշակունյաց պող. 1-36/1 շենքերի, Խորենացու 1-29 շենքերի, Իսրայելյան 21, 34-37, 39 շենքերի,  Կարա Մուրզա, Լազո, Կաշեգործներ փողոցների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: