Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է արձանագրենք, որ այս ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով մեր քույրեր և եղբայրներ Հայաստանում աշխատանքի են ընդունվել։

Վերջին տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում աշխատանքի ընդունված անձանց թիվն անցնում է 11 հազար 800-ից։ Մենք այս գործընթացը պետք է քաջալերենք», - ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցահասակ տարիքի գրեթե բոլոր երեխաները տեղավորվել են Հայաստանի դպրոցներում։