Ռոսատոմը կարող է Հայաստանին առաջարկել 50–100 ՄՎտ հզորության միջուկային ռեակտորներ

Ռոսատոմը կարող է Հայաստանին առաջարկել 50–100 ՄՎտ հզորության միջուկային ռեակտորներ

Ռոսատոմը կարող է Հայաստանին առաջարկել տարբեր հզորությունների միջուկային ռեակտորներ՝ 50-ից մինչև 1000 ՄՎտ, հայտարարեց Ռոսատոմի զարգացման և միջազգային բիզնեսի բլոկի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«Ինչ բլոկ կառուցել Հայաստանում, դա, իհարկե, հայկական կառավարության որոշումն է։ Կարող եմ ասել, որ կան տարբեր կանխատեսումներ, թե ինչ հզորության բլոկ է պետք։ Ես շփվում եմ մեր էներգետիկ գործընկերների հետ և տարբեր կարծիքներ կան, որ Հայաստանին հետաքրքրում է նաև 1000 ՄՎտ հզորության բլոկը, հատկապես, եթե հնարավոր լինի ապաովել որոշ մասնակի արտահանում դեպի հարևան երկրներ, օրինակ՝ Վրաստան։ Հետևաբար, սա դեռ խնդիր է, որը Հայաստանի ղեկավարությունը պետք է լուծի», - ասաց Կոմարովը մամուլի ասուլիսի ժամանակ Սոչիում անցկացվող «Ատոմէքսպո-2024» ֆորումի շրջանակում:

Միաժամանակ նա ընդգծեց, որ Ռոսատոմի ապրանքների շարքը թույլ է տալիս կատարել ՀՀ կառավարության ցանկացած որոշում։

«Մենք ունենք բլոկներ, որոնք արդեն սերիական արտադրում ենք՝ յուրաքանչյուրը 50 ՄՎտ հզորությամբ, ունենք 1000 ՄՎտ հզորությամբ բլոկներ։ Առաջիկայում պատրաստվում ենք սկսել 600 ՄՎտ հզորությամբ ռեակտորի կառուցում։ 50 ՄՎտ հզորությամբ բլոկներից կարելի է կոմպլեկտավորել ԱԷԿ, դա կարելի է անել և 200 ՄՎտ, և 400 ՄՎտ հզորությամբ բլոկներից։ Պարզապես պետք է պատրանքների մեջ չլինել և հասկանալ, որ ցածր հզորության կայանը միշտ ավելի թանկ կարժենա, քան բարձր հզորությանը», – ասաց Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալը։

Այդ պատճառով, նրա խոսքով, ՀՀ կառավարության հետ միասին պետք է գտնել այնպիսի որոշում, որը մի կողմից առավելագույնս համապատասխանում է Հայաստանի էներգետիկ համակարգի պահանջներին, մյուս կողմից՝ կտա առավելագույնս էժան և կայուն էլեկտրաէներգիա։

«Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և մենք կարող ենք կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում», – եզրափակեց Կոմարովը։

Աղբյուրը`   arka.am