Moody’s-ը հաստատել է Վրաստանի սուվերեն վարկանիշը «Ba2» մակարդակում

Moody’s-ը հաստատել է Վրաստանի սուվերեն վարկանիշը «Ba2» մակարդակում

Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Վրաստանի սուվերեն վարկանիշը «Ba2»-ում՝ բարելավելով վարկանիշի կանխատեսումը «բացասականից» մինչև «կայուն»։ Այս մասին հայտնում են հանրապետության ֆինանսների նախարարությունը։

Ինչպես պարզաբանել են ֆինանսների նախարարությունից, հեռանկարների բարելավման հիմնական պատճառը Վրաստանի դիմադրությունն է աշխարհաքաղաքական ռիսկերին։ Moody’s-ը կարծում է, որ 2024 թվականին Վրաստանի տնտեսությունը կաճի 5.5%-ով, ապագայում կպահպանվի հարկաբյուջետային կայունությունը, ինչը կօգնի պահպանել պարտքի ցածր հարաբերակցությունը։

Վրաստանի ՀՆԱ-ի իրական աճը հունվարին կազմել է 5.8%: Դեկտեմբերին խորհրդարանը հաստատեց 2024-ի բյուջեն, որը կանխատեսում էր, որ հանրապետության տնտեսությունը կաճի 5.2%-ով։ Ակնկալվում է, որ անվանական ՀՆԱ-ն 2024-ին կկազմի 85.4 միլիարդ լարի (մոտ 32 միլիարդ դոլար): Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի ավելի քան 22 հազար լարի (ավելի քան 8.1 հազար դոլար)։

Աղբյուրը՝   b24.m