Շահառուներն ավելանում են, վերադարձվող գումարները՝ նույնպես

Շահառուներն ավելանում  են, վերադարձվող գումարները՝ նույնպես
Վարկային  ու առքուվաճառքի պայմանագրեր, անձնագիր, հայտի լրացում՝ հեռախոսահամարի ու էլեկտրոնային  փոստի պարտադիր նշմամբ, բնակելի անհատական տան կառուցման դեպքում նաև հողի սեփականատեր լինելը հավաստող փաստաթուղթ ու շինթույլտվություն․ սրանք են անհրաժեշտ այն փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացնել հարկ վճարողների սպասարկման կենտրոն՝ առաջին անգամ՝ եկամտային հարկի վերադարձից օգտվելու համար։  Կառուցապատողից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելիս եկամտային հարկի վերադարձի դրույթը Երևանում  ամբողջությամբ կդադարի գործել 2025թ հունվարի 1–ից։  2022 թվականի հուլիսի մեկից դադարեցվել  է Երևանի առաջին գոտում, 2023–ի հունվարի 1–ից՝ երկրորդ գոտում, 2023 թվականի հուլիսի 1–ից՝ երրորդ գոտում ձեռք բերվող գույքի դիմաց տոկոսագումարի վերադարձը։   ՊԵԿ Հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանը ejc.am–ի թղթակցի հետ զրույցում  նշում է․
Համակարգի ներդրումից  մոտ  չորս տարի  անց՝ 2018 թվականին Հարկային օրենսգրքով  սահմանափակումներ են մտցվել։
 Արմինե Հովսեփյանը հիշեցնում է, որ եթե քաղաքացիները բնակարանը ձեռք կբերեն և վարկային պայմանագիրը կկնքեն մինչև 2025 թվականի հունվարի 1–ը,  այս սահմանափակումները նրանց չի վերաբերի։
Արմինե Հովսեփյանը հիշեցնում է, որ փոխհատուցման ենթակա է վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված և պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարը։ Քաղիրավական ու ծառայությունների մատուցման պայմանագրերով աշխատողները չեն օգտվում եկամտային հարկի վերադարձից։ Վճարած եկատմային հարկը չի վերադարձվում նաև նրանց, ովքեր բնակարանների վարձակալներ են ու վճարում են եկամտային հարկ։
Էլեկտրոնային համակարգը ներդրվել է 2022 թվականի հունվարի 1-ից։ Ֆիզիկական անձինք եկամտային հարկի վերադարձից օգտվելու համար  հարկային մարմնում որպես շահառու հաշվառվելուց հետո եկամտային հարկի գումարների վերադարձի դիմումները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Հարկային մարմին դիմում են նաև, եթե հիփոթեկային վարկը մի բանկից տեղափոխել են մեկ այլ բանկ։