G7-ում քննարկվում է ռուսական նավթի գնի առավելաչափի իջեցման հնարավորությունը

G7-ի երկրները քննարկում են ռուսական նավթի գնի առավելաչափի իջեցման հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների գծով օգնականը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները և նրա գործընկերները գների վերահսկման հարցում հանձն են առել միասին աշխատել՝ նպատակ ունենալով զրկել Ռուսաստանին էներգետիկ ռեսուրսներից եկամուտներ ստանալու հնարավորությունից:
Աղբյուրը՝ b24.am