Սուրենավանում շարունակվում են նոր փողոցների գազաֆիկացման աշխատանքները

Սուրենավանում շարունակվում են նոր փողոցների գազաֆիկացման աշխատանքները
Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրում շարունակվում են բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։ Հիշեցնենք, որ Սուրենավան, Արմաշ և Երասխ բնակավայրերում երբեք գազաֆիկացում չի եղել, քանի որ բացակայում էր գլխավոր գազատարը։ Գլխավոր գազատարի կառուցումից հետո 2023-2024 թվականների սուբվենցիոն ծրագրով դեռևս շարունակվում են վերոնշյալ երեք բնակավայրերի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։
Այս պահին աշխատանքները ընթանում եմ Սուրենավան բնակավայրի Բաղրամյան փողոցում։
Այս ծրագիրը նույնպես բխում է Արարատ համայնքի միջոցառումների ռազմավարությունից, որը ներառված է եղել Արարատ համայնքի զարգացման հնգամյա ծրագրում։