Դավիթ Խուդաթյանն այցելել է Մեծամոր համայնքի Բամբակաշատ և Ամասիա գյուղեր
Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալ Արբակ Եղիազարյանի, շինարարական, նախագծային և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեցի Մեծամոր համայնքի Բամբակաշատ և Ամասիա գյուղեր՝ տեղում ծանոթանալու 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող խմելու ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետ՝ Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան էջից։
Բամբակաշատ գյուղում կառուցվող համակարգը կունենա 25 կմ երկարություն և շուրջ 830 տնտեսության կապահովի կանոնավոր և որակյալ ջրամատակարարմամբ:
Պետություն - համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 235.8 միլիոն դրամ է, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 94.3 միլիոն դրամ, իսկ պետությանը՝ 141.5 միլիոն դրամ։
Ամասիա բնակավայրում 4.5 կմ երկարությամբ խողովակաշարով կանոնավոր ջրամատակարարում կիրականցվի 143 տնտեսության համար։
Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմում է 33.9 միլիոն դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 13.5 միլիոն դրամ (40%), իսկ պետության մասնաբաժինը՝ 20.3 միլիոն դրամ (60%)։
Նոր ջրամատակարարման համակարգի կառուցման արդյունքում կբարելավի խմելու ջրի որակը, կկարգավորվի ջրամատակարարումը գյուղերի ողջ տարածքում:
Երկու բնակավայրերում էլ շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան: