ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրականացվող շուրջօրյա վերահսկողության ընթացքում Արագածոտնի մարզում արձանագրել են որսագողության 2 դեպք:

Թալին համայնքի տարածքում որսաշրջանի արգելքի, տափաստանային արտույտի միգրացիայի ընթացքում քաղաքացիներ Տ.Հ.-ն ու Ա.Բ.-ն «MP 155 և «ԻԺ-17 տեսակի որսորդական հրացաններով իրականացրել են 26 արտույտի ապօրինի որս:

Դեպքի առթիվ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ապօրինի որս կատարած անձանց պատկանող օրինական զենքերն առգրավված են:

Իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Զենքերի բռնագրավման պահանջով համապատասխան հայցեր կներկայացվեն դատարան։ Միջոցառումները շարունակվում են:

 ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88․4-րդ հոդվածի 3-րդ կետի.

ապօրինի որսն արգելված վայրում՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, կամ հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ 2-ից 3 տարի ժամանակով: