ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 10 տարվա ընթացքում նվազել է ավելի քան 7 անգամ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 10 տարվա ընթացքում նվազել է ավելի քան 7 անգամ

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը 2013-2023 թվականներին կրճատվել է ավելի քան յոթ անգամ։ Այս մասին ասված է առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Քեթրին Թայի գրասենյակի մամուլի ծառայության հրապարակած զեկույցում։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2013 թվականին 38.2 միլիարդ դոլարից նվազել է՝ 2023-ին հասնելով 5.2 միլիարդ դոլարի։

Զեկույցում ընդգծվում է, որ առևտրաշրջանառության անկումը մասամբ պայմանավորված է եղել կորոնավիրուսի համավարակով։ Որպես գործոններ, որոնք նպաստել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության նվազմանը՝ զեկույցի հեղինակները նշում են նաև աշխարհաքաղաքական լարվածությունը և Ռուսաստանի Դաշնության՝ ներքինին ուղղված արդյունաբերական և առևտրային քաղաքականությունը՝ ներառյալ ներմուծման փոխարինման ծրագրերը։ Բացի այդ, փորձագետների կարծիքով, ապրանքաշրջանառության անկման պատճառ են դարձել Ռուսաստանի դեմ «ամերիկյան պատժամիջոցները և արտահանման վերահսկման միջոցառումները»։

Հեղինակները նշում են, որ ԱՄՆ իշխանությունները շարունակում են գնահատել և վերլուծել պատժամիջոցների և հակապատժամիջոցների ազդեցությունն առևտրի վրա։ Միևնույն ժամանակ, զեկույցում ընդգծվում է, որ «Ռուսաստանի հետ կապերի գրեթե ամբողջական խզման պատճառով» առևտրային հարցերի շուրջ փոխգործակցության հնարավորությունները «չափազանց սահմանափակ են»։

Աղբյուրը՝    b24.am