Սևանա լճի մակարդակը մարտի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը մարտի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սանտիմետրով
Սևանա լճի մակարդակը մարտի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել՝ 1900.23 մ (31.03.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 6 սմ-ով։ Այս մասին հաղորդում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Ըստ հաղորդագրության, Արփա-Սևան ջրատարով մարտի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.925 մլն մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ՝ 19.909 մլն մ³: