Աճող պետական ​​պարտքը կարող է զրկել ԱՄՆ-ին գերտերության կարգավիճակից

Աճող պետական ​​պարտքը կարող է զրկել ԱՄՆ-ին գերտերության կարգավիճակից

Պետական պարտքի աճը կարող է սպառնալ ամերիկյան գերիշխանությանը և զրկել Միացյալ Նահանգներին գերտերության կարգավիճակից։ Այս մասին ասվում է The American Spectator ամսագրում հրապարակված հոդվածում։

ԱՄՆ-ի` որպես գերտերության կառավարման ավարտը կլինի, եթե երկիրը չսկսի ապրել իր հնարավորությունների սահմաններում, իսկ պետական ​​պարտքը շարունակի աճել։ Լրատվամիջոցի նկատառմամբ՝ ամերիկացիներին անհրաժեշտ է առաջնորդ, որը կարող է փոխել ներկայիս տնտեսական հետագիծը:

Կոնգրեսի բյուջետային գրասենյակի փետրվարյան կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ պետական ​​պարտքը մինչև 2034-ի վերջ կաճի մինչև ՀՆԱ-ի ռեկորդային 116%-ը, իսկ մինչև 2054-ն այն կկազմի ՀՆԱ-ի 174%-ը։

Հունվարի սկզբին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 34 տրիլիոն դոլարը։ 2023-ին այն աճել է ավելի քան 4 տրիլիոն դոլարով։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2023-ի հունիսի 3-ին ստորագրել է Կոնգրեսի կողմից նախկինում հաստատված օրինագիծը պետական ​​պարտքի առաստաղի բարձրացման մասին։ Այժմ պարտքը սահմանաչափին կհասնի 2025-ի հունվարի 2-ին։

Աղբյուրը՝     b24.am