Ագարակի հնավայրը շրջանցող տեղամասում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

Ագարակի հնավայրը շրջանցող տեղամասում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ հատվածի 2կմ երկարությամբ տեղամասում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։

Տեղադրվում է ճանապարհային պատվածքի ներքին՝ 8սմ հաստությամբ խոշորահատիկ բարձր ծակոտկեն շերտը։

Ճանապարհի մյուս հատվածներում իրականացվում են հետլիցքի աշխատանքներ‚ զուգահեռաբար ընթանում են արհեստական կառուցվածքների հետ կապված աշխատանքները‚ կատարվում է գազատար խողովակների‚ էլեկտրական հաղորդալարերի տեղափոխություն‚ հանույթ և այլն։