Վերացվել է «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (քԵրևան, Թումանյան փողոց)։ Պարզվել է, որ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։