BRICS-ի երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2023-ին հասել է մինչև 294 միլիարդ դոլարի

BRICS-ի երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2023-ին հասել է մինչև 294 միլիարդ դոլարի

BRICS-ի երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2023-ին աճել է մինչև 294 միլիարդ դոլար, ինչը կազմում է Ռուսաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 41.4%-ը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, 2024 թվականին BRICS բիզնես խորհրդի նախագահ Սերգեյ Կատիրինը:

«Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը BRICS-ի իր գործընկերների հետ 2023-ին կազմել է ռեկորդային 294 միլիարդ դոլար՝ երկրի արտաքին առևտրի 41.4%-ը և աճել 2.4 անգամ՝ 2019-2020 թվականների մակարդակի համեմատ»,- ասել է պաշտոնյան:

Կատիրինը նաև ավելացրել է, որ ռուսական գյուղատնտեսական ապրանքների արտահանումը BRICS շուկաներ ակտիվորեն աճում է՝ 2023-ին գերազանցելով 9 միլիարդ դոլարը, ինչը 2.6 անգամ գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը։

Աղբյուրը՝     b24.am