ՌԴ Կենտրոնական բանկը գնահատել է կրիպտոարժույթների շրջանառությունը ռուսների շրջանում 2023թ.

ՌԴ Կենտրոնական բանկը գնահատել է կրիպտոարժույթների շրջանառությունը ռուսների շրջանում 2023թ.

2023թ. վերջին կրիպտոարժույթների շրջանառությունը, որը հնարավոր է վերագրել ռուսաստանցիներին, կազմում է գրեթե 5 տրլն ռուբլի (54 մլրդ դոլար): Այս մասին ասվում է ՌԴ Կենտրոնական բանկի տարեկան զեկույցում։

«Կրիպտոակտիվների շուկայի վերլուծությունը ցույց է տալիս շուկայում ռուսների ներգրավվածության պոտենցիալ բարձր մակարդակը: Այսպիսով, 2023թ. վերջի դրությամբ բիթքոյնի և էթերի հոսքերի ծավալը խոշորագույն կրիպտո բորսաներում, որը հնարավոր է վերագրելի ռուսներին, կազմել է 4,78 տրլն ռուբլի»,- ասվում է փաստաթղթում։

ՌԴ Կենտրոնական բանկը նաև նշել է ֆիզիկական անձանց հաշիվների վրա բարձր ռիսկային էքվեյրինգի և P2P գործարքների ծավալների աճ, որոնք կարող են պայմանավորված լինել Ռուսաստանի քաղաքացիների հետ ստվերային բիզնեսներով և նրանց կրիպտոարժույթով գործարքներով:

«Այդ գործառնություններն իրականացվում են հիմնականում կեղծ ֆիզիկական անձանց հաշիվների վրա, որոնք երրորդ կողմերին են փոխանցում իրենց բանկային քարտերի հսկողությունը և հեռահար բանկային ծառայությունների հասանելիությունը և համապատասխանում են կասկածելի (բարձր ռիսկային) գործարքների չափանիշներին», – հայտարարվում է գերատեսչությունում:

Ավելի վաղ «Сбер»-ը բացատրել էր կրիպտոարժույթով գործարքներից հետո քարտի ապասառեցման կարգը։ Հաճախորդներից պահանջվում է տրամադրել փոխանակման հաշվի տվյալները՝ հաստատելու միջոցների աղբյուրը:

Հիշեցնենք, որ 2023թ. ռուսական դատարանները քննել են կրիպտոարժույթների հետ կապված 2653 գործ, ինչը 5 անգամ գերազանցում է 2021թ. ցուցանիշը (510)։

Աղբյուրը՝     b24.am