Չինաստանը կարող է մինչև 2035-ը առաջ անցնել ԱՄՆ-ից՝ դառնալով աշխարհի ամենամեծ տնտեսությունը

Չինաստանը կարող է մինչև 2035-ը առաջ անցնել ԱՄՆ-ից՝ դառնալով աշխարհի ամենամեծ տնտեսությունը

Չինաստանի տնտեսությունը կարող է դառնալ աշխարհում ամենամեծը մինչև 2035 թվականը՝ շրջանցելով առաջին տեղը զբաղեցնող ԱՄՆ-ին։ 

«Եթե առաջիկա տարիներին Չինաստանը պահպանի ՀՆԱ-ի տարեկան շուրջ 5% աճը, կամ գոնե մինչև 2035 թվականը պահպանի աճի տեմպը 4%-ից բարձր, ապա ակնկալվում է, որ մինչև 2035-ը Չինաստանը, ամենայն հավանականությամբ, կգերազանցի Միացյալ Նահանգներին՝ որպես աշխարհի ամենամեծ տնտեսությունն ունեցող երկիր»,- ասվում է զեկույցում։

Հնդկաստանից, Կանադայից, Չինաստանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետազոտողները, որոնք համատեղ պատրաստել են զեկույցը, նշել են, որ Չինաստանի տնտեսական աճի տեմպերն ավելի արագ են, քան ԱՄՆ-ինը: Յուանը շարունակում է ամրապնդվել, և դրա միջազգայնացումը մեծանում է:

«Զարգացող երկրները ապագայում կլինեն համաշխարհային տնտեսական աճի հիմնական շարժիչը, և նրանց արագ աճը կարող է կրկնապատկել համաշխարհային ՀՆԱ-ն հաջորդ տասնամյակում», – ասում են հետազոտության հեղինակները:

Հիշեցնենք՝ 2023-ի վերջին Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով, տնտեսական ծավալը գերազանցել է 126 տրիլիոն յուանը (մոտ 17.7 տրիլիոն դոլար)։ ԱՄՆ ՀՆԱ-ն 2023-ին աճել է 2.5%-ով՝ հասնելով 26.39 տրիլիոն դոլարի։

Աղբյուրը՝    b24.am