Սևան համայնքում 2024 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 99 ծնունդ, 97 մահ

Սևան համայնքում 2024 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 99 ծնունդ, 97 մահ

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2024 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 99 ծնունդ և 97 մահ։

Այս տարվա մարտ ամսին Սևան համայնքում կատարվել է ծննդյան 29 ակտային գրանցում: Սևան քաղաքում մարտ ասին գրանցվել է 12, Լճաշեն բնակավայրում՝ 2, Դդմաշեն բնակավայրում՝ 2, Ծովագյուղ բնակավայրում՝ 5, Վարսեր բնակավայրում` 3, Գագարինում` 3, Գեղամավանում` 2 ծնունդ։ Մարտ ամսին Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ՔԿԱԳ սպասարկման կենտրոնում գրանցվել է 10 ամուսնություն, 3 ամուսնալուծություն, տրվել է հայրության որոշման 3 ակտ:

2024 թվականի մարտ ամսին գրանցվել 32 մահ:

Մարտ ամսվա ընթացքում գործարքներից համայնքային բյուջե է մուտքագրվել 425 հազար դրամ տուրք:

2024 թվականի 1-ին եռամսյակի վիճակագրությունն այսպիսին է` ծննդյան ակտի գրանցում` 99, ամուսնության ակտի գրանցում` 39,  ամուսնալուծության ակտի գրանցում` 12, հայրության որոշման ակտի գրանցում` 22,  ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակի տրամադրում` 70,  քաղաքացիական կացության ակտային գրանցման մասին տեղեկանք ստանալու դիմում` 137, գրանցումներ, ուղղումներ, փոփոխություններ` 66,  թվայնացման ակտեր` 353, հարցումներ, հաղորդումներ 79,  ակտային գրանցման վերականգնման դիմում՝ 139,  փոխման ակտի գրանցում` 5,  անվան փոխման ակտային գրանցման դիմում՝ 5, մահվան ակտի գրանցում` 97:

2024 թվականի 1-ին եռամսյակում իրականացվել է 1118 գործարք:

Հունվար-մարտ ամիսների ընթացքում հիշյալ գործարքներից համայնքային բյուջե է մուտքագրվել 1 մլն 575 հազար դրամի տուրք: