Անհաս նորածինների բժշկական սպասարկումն իրականացնելու համար պացիենտներին անվճար դեղ կտրամադրվի

Անհաս նորածինների բժշկական սպասարկումն իրականացնելու համար պացիենտներին անվճար դեղ կտրամադրվի

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել և պացիենտներին անվճար տրամադրում է «Ալանին, արգինին, ասպարագինաթթու, ցիստեին, գլուտամինաթթու, գլիցին, հիստիդին, իզոլեյցին, լեյցին, լիզին մոնոհիդրատ, մեթիոնին, օրնիթինի հիդրոքլորիդ, ֆենիլալանին, պրոլին, սերին, տաուրին, թրեոնին, տրիպտոֆան, թիրոզին, վալին, կալիումի ացետատ, կալցիումի քլորիդի դիհիդրատ, մագնեզիում ացետատի տետրահիդրատ, նատրիումի գլիցերոֆոսֆատ հիդրատացված, գլյուկոզի մոնոհիդրատ, ձիթապտղի յուղ զտված + սոյայի յուղ զտված 13%»  դեղը:

Մինչ օրս տվյալ դեղը չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին:

Հայաստանում տարեկան միջինում ծնվում է ցածր քաշով 3000 երեխա, որոնցից 153` էքստրեմալ ցածր քաշով (500-1000գ):

Դեղի անվճար տրամադրման շնորհիվ` կապահովվի նորածինների շրջանում ապրելիության աճ, հիվանդանոցային վարակների զարգացման ռիսկի  և ինֆեկցիոն բարդությունների նվազում, հիվանդանոցներում մնալու տևողության կրճատում, թերապիայի արդյունավետության որակական բարձրացում:

Դեղով ապահովված են ՀՀ բոլոր ծննդատների և մանկական հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքները: