2024 թ.-ի մարտ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

2024 թ.-ի մարտ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Պետական պարտատոմսերի բորսայական շուկա

Հայաստանի ֆոնդային բորսայում  մարտին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 50.5 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 12․82%-ով:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը մարտին կազմել է ավելի քան 24.8 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 1046%-ով։ Առևտրի առկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 89 գործարք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 170%-ով:

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի մարտ ամսվա շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 128%-ով և կազմել է ավելի քան 511 մլրդ դրամ։ 

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 9.8 մլրդ դրամ և հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 449 գործարք։ Առևտրի ծավալը և կնքված գործարքների քանակը համապատասխանաբար աճել են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 309%-ով և 80%-ով։Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 113։

ՌԵՊՈ գործարքներ

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4.5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 176%-ով: Մարտին կնքվել է 34 ռեպո գործարք։

Բաժնետոմսերի բորսայական շուկա

Բաժնետոմսերի առևտրի ծավալը կազմել է ավելի քան 127 մլն դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 336 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 20.6%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 178 գործարք։