Սպասվում է առանց տեղումների եղանակ
Երևանում Ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին գիշերը և երեկոյան ժամերին, 6-8-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ, 5-6-ին՝ 18-20 մ/վ արագությամբ:
Հանրապետությունում Ապրիլի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ի ցերեկը, 5-8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 6-7-ին առանձին վայերում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ, 5-ին` 20-25մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 6-8-ին կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքի ապրիլի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 26.0°C (2013թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան -4.9°C (1965թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 9.7°C