Արագություն, հարմարավետություն և գին․ Երևանում կայացավ Ozon-ի կազմակերպած բիզնես ֆորումը

Արագություն, հարմարավետություն և գին․ Երևանում կայացավ Ozon-ի կազմակերպած բիզնես ֆորումը

Երևանում տեղի ունեցավ Ռուսաստանի ամենամեծ Ozon էլեկտրոնային առևտրի հարթակի կազմակերպած «COM.E ON FORUM Երևան» բիզնես ֆորումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը հնարավորություն է տվել առցանց խանութների, շուկաների վաճառողներին, ստացման կետերի սեփականատերերին և բոլոր գործարարներին, ովքեր պարզապես ցանկանում են մուտք գործել էլեկտրոնային առևտրի շուկա, ծանոթանալ OZON-ի հնարավորություններին և առավելություններին։

Ֆորումի շրջանակում մասնագետները քննարկել են էլեկտրոնային վաճառքների ժամանակակից թրենդները, Հայաստանում Ozon-ի զարգացման հեռանկարներն ու ծրագրերը, վաճառողների հաջողության պատմությունները։

ԱՊՀ երկրներում Ozon-ի գործառնությունների և զարգացման տնօրեն Ալեքսեյ Սապոնն իր ելույթում ներկայացրեց այն միտումները և զարգացումները, որոնք տեղի են ունենում էլեկտրոնային առևտրի շուկայում՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում:

«2023 թվականին Հայաստանում ինտերնետ գնումների համար ծախսվել է 449 միլիոն դոլար։ Դա գրեթե 150 դոլար է Հայաստանի յուրաքանչյուր բնակչի համար։ Միևնույն ժամանակ, նույն տարում Ռուսաստանում ծախսվել է ավելի քան 96 միլիարդ դոլար: Իհարկե, Ռուսաստանը մեծ երկիր է, որտեղ ապրում է ավելի քան 140 միլիոն մարդ:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի 130 միլիոն բնակիչ առցանց հասանելիություն ունի, և այդ բնակիչների 73 տոկոսն այն օգտագործում է առցանց գնումների համար: Ռուսաստանում շատ բան են գնում առցանց: Յուրաքանչյուր վեցերորդ ռուբլին ծախսվում է առցանց։ 18 տոկոս մասնաբաժինն ընկնում է առցանց վաճառքին։ Սա մեծ, էական ցուցանիշ է, և արդեն որոշ ապրանքների առցանց գնումները համեմատելի են դասական մանրածախ վաճառքի հետ»,- ընդգծեց Սապոնը։

Ըստ ԱՊՀ երկրներում Ozon-ի գործառնությունների և զարգացման տնօրեն Ալեքսեյ Սապոնի՝ Ozon-ը շեշտը դնելու է արագության, հարմարավետության և գնի վրա:

«Առաջինը, իհարկե, արագությունն է։ Մենք գիտենք, որ Հայաստանում Ozon-ի գործարկումից հետո խնդիրներ են նկատվել, եւ Երևանից Մոսկվա առաքման ժամկետը 12 օր էր։ Իհարկե, առաքման երկար ժամկետը մեծացում է հաճախորդների դժգոհությունը և մեծացնում է ապրանքների վերադարձի ռիսկը:

Տեսնելով այս խնդիրը՝ մենք մշակել ենք լուծումներ, և արդեն ապրիլին կգործարկենք ապրանքների փաթեթավորման ծառայություն, որովհետև,մասնավորապես, Երևանում դժվար է մատչելի գնով որակյալ փաթեթավորման ապրանքներ գտնել։ Դրանք ենք տոպրակները, ստվարաթղթերը, պոլիէթիլենային ժապավենը և այլն։ Այս ծառայությունն ապահովելու համար մեր պահեստներում բացում ենք մեր ապրանքների փաթեթավորման հնարավորությունը։

Բացի այդ, մենք հնարավորություն կտանք ապրանքները պահել մեր պահեստում: Եվ դա տեղի կունենա արդեն հունիսին: Եվ այդ միջոցառումների շնորհիվ մենք նախատեսում ենք ավելացնել առաքման հաճախականությունը։ Եթե հիմա մենք Հայաստանից Ռուսաստան ենք առաքում շաբաթական 2-3 անգամ, մենք նախատեսում ենք հաճախականությունը հասցնել շաբաթական 5-7 անգամ»,- նշեց Սապոնը։

Հայաստանում Ozon-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում արդեն գրանցված է ավելի քան 2500 ձեռնարկատեր։

«Օրական ավելի քան 5 հազար պատվեր արդեն կատարվում է Հայաստանում։ Մեր հավելվածից Հայաստանում օգտվում է 170 հազար մարդ․ այս թիվը միայն կաճի։ Ozon-ի վաճառողները, ովքեր արդեն այս ընթացքում մեզ հետ են, գրանցել են պատվերների քանակի կրկնակի աճ ամիս առ ամիս, կրկնապատկվում է նաև շրջանառությունը»,- եզրափակեց Հախվերդյանը։

Ozon-ն առաջատար բազմատեսակ էլեկտրոնային առևտրի հարթակ է և Ռուսաստանի խոշորագույն ինտերնետային ընկերություններից մեկը: Կայքում ներկայացված են ավելի քան 370 միլիոն ապրանքատեսակ 20-ից ավելի կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից սկսած մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ:

2020 թվականից Ozon-ը զարգացնում է միջազգային բիզնեսը։ Այս պահին ընկերությունը գործում է 8 երկրներում՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան, Ուզբեկստան, Չինաստան, Թուրքիա։

2023 թվականի հուլիսին Ozon-ը վաճառքներ է սկսել Հայաստանի բնակչության համար: Ընկերությունն իր ներկայացուցչությունն է բացել Երևանում և գործարկել տեսակավորման կենտրոնը մայրաքաղաքում 2000 քմ․ ընդհանուր մակերեսով, որպեսզի հեշտացնի տեղական վաճառողների մուտքը ռուսական շուկա և ապահովի ապրանքների արագ առաքումը Հայաստանից։ 2023 թվականի օգոստոսին Ozon-ը Հայաստանում գործարկեց ֆրանչայզինգի գծով ապրանքների տրամադրման կետերը։ Այս պահին հանրապետության ամբողջ տարածքում գործում է առաքման 192 կետ։ Հայաստանում արդեն գրանցված է ավելի քան 2500 ձեռնարկատեր։ Պատվերների քանակն ամեն ամիս աճում է 2 անգամ։ Ամեն ամիս վաճառողների շրջանառությունն ավելանում է 3 անգամ։