Տնտեսվարողների 20%-ի գովազդները համապատասխանում են նորմերին. Ավինյանը շրջել է Երևանում

Տնտեսվարողների 20%-ի գովազդները համապատասխանում են նորմերին. Ավինյանը շրջել է Երևանում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շրջել է Կենտրոն վարչական շրջանում և արձանագրել, թե որքանով են տնտեսվարողների գովազդային վահանակները համապատասխանում առկա չափորոշիչներին։
Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել գովազդային վահանակների տեղադրման նոր կարգը։
«Ուսումնասիրում ենք հիմնականում գովազդի չափորոշիչներին համապատասխանությունը, թե որքանով են տնտեսվարողները պահպանում դրանք։ Արձանագրում ենք նաև բարեկարգման կարիք ունեցող հատվածները։ Տնտեսվարողների մոտ 20 տոկոսն արդեն անցել է նոր չափորոշիչներով գովազդային վահանակներին, մոտ 50 տոկոսն արդեն ընթացքի մեջ են։ Կան նաև այնպիսի տնտեսվարողներ, որոնց դեռ հավելյալ մի քանի տուգանք էլ է պետք, որպեսզի գովազդային վահանակները տեղադրեն նոր չափորոշիչներին համապատասխան», – ասաց Ավինյանը։

Քաղաքապետին ուղեկցում էր նաև փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Աղբյուրը` arm.sputniknews.ru