Հայաստանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․

Երևանում ապրիլի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին գիշերը և երեկոյան ժամերին, 6-8-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ, 5-6-ին՝ 18-20 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում ապրիլի 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ի ցերեկը, 5-8-ին առանձին շրջաններում սպասվում է  արճատև անձրև։ Ապրիլի 6-7-ին առանձին վայերում հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ, 5-ին` 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ին կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     26.0°C (2013թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         -4.9°C (1965թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     9.7°C