Թուրքիան կարագացնի ահագնացող գնաճի դեմ պայքարը տարվա երկրորդ կեսից

Թուրքիան կարագացնի ահագնացող գնաճի դեմ պայքարը տարվա երկրորդ կեսից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է գնաճը դադարեցնելու վճռականության մասին՝ որպես հանրապետության միջնաժամկետ զարգացման ծրագրի մաս։

«Մենք վճռական ենք իրականացնելու մեր միջնաժամկետ ծրագիրը և տնտեսական զարգացման 12-րդ պլանը, որոնք ճանապարհային քարտեզն են տնտեսական դաշտում: Հուսով եմ, որ տարվա երկրորդ կեսին մենք ականատես կլինենք գնաճի նվազմանը», – ասել է Էրդողանը:

Գնաճի նվազեցման պլանների մասին հայտարարվել է ավելի վաղ չորեքշաբթի՝ Տնտեսական համակարգող խորհրդի նիստից հետո, որը վարել է Թուրքիայի փոխնախագահը։

Խորհուրդը գումարվել է այն բանից հետո, երբ Ազգային վիճակագրական ինստիտուտը հրապարակեց մարտին Թուրքիայում գնաճի տվյալները։ Այն տարեկան կտրվածքով աճել է 3.16%-ով և կազմել 68.5%՝ փետրվարի 67.07%-ի դիմաց։ 2023 թվականի վերջին Թուրքիայում գնաճը պաշտոնապես կազմել է 64.77%: Թուրքիայի Կենտրոնական բանկն այս տարեվերջին կանխատեսում է գնաճի նվազում մինչև 36%։

Աղբյուրը՝    b24.am