ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և տրանսպորտային սպասարկման կանգառ։
Սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 37 միլիոն 900 հազար 628 դրամ, որից 20 միլիոն 477 հազար 832 դրամը ՀՀ կառավարության, 17 միլիոն 422 հազար 796 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։
63 Կարմիրգյուղի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 20 միլիոն 837 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլից և ավարտվել նույն տարվա հուլիսին։
Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Կարմիրգյուղի Զոհրաբ Շհոյան, Ազատության փողոցներում, Մամիկոնյան թաղամասում՝ շուրջ 4500 մետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 131 լուսատու։ Վերոնշյալ փողոցների բնակիչները արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։
64 Կարմիրգյուղի մանկական խաղահրապարակի և պուրակի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 11 միլիոն 123 հազար 628 դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Խաղահրապարակը և պուրակը կառուցվել են Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածքում։
Ծրագրի իրականացման արդյունքում խաղահրապարակ-պուրակը կահավորվել է մանկական խաղարաններով, զրուցարան-տաղավարներով, կառուցվել է լուսավորության ցանց, ցայտաղբյուր։ Ծրագրի շահառու են հանդիսանում Կարմիրգյուղի մանկահասակ բոլոր երեխաները։
65 Կարմիրգյուղի ավտոտրանսպորտային սպասարկման կանգառի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիս ամսից և ավարտվել նույն տարվա օգոստոսին։
Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմամշակութային հուշարձանների պատկերով ու նկարագրով արտացոլված կանգառ է կառուցվել Կարմիրգյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու և արվեստի դպրոցի հարևանությամբ։