Ավշարում գազաֆիկացվում են բոլոր չգազաֆիկացված փողոցները

Ավշարում գազաֆիկացվում են բոլոր  չգազաֆիկացված փողոցները
Ելնելով Արարատ համայնքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից, շարունակվում են գազաֆիկացվել համայնքի բնակավայրերի այն փողոցները, որտեղ երբևէ գազաֆիկացում չի եղել։ Այդ նպատակով Ավշար բնակավայրում այս պահին ընթանում են Նալբանդյան, Աբովյան և Իսահակյան փողոցների ընդհանուր 7500 գծմ երկարությամբ գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։
Ծրագրի իրականացման արդյունքում վերոնշյալ բնակավայրում բնական գազով կապահովվեն տասնյակ ընտանիքներ և աշխատանքների ավարտման արդյունքում Ավշար բնավայրը 100%-ով կգազաֆիկացվի։
Հավելենք նաև, որ համայնքի մի շարք բնակավայրերում նույնպես ընթանում են գազաֆիկացման, նոր ջրագծերի կառուցման, մարզադպրոցների կառուցման և այլ բարեկարգման աշխատանքներ։