Հայաստանի և Ֆրանսիայի նոտարական մարմինները քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունը

Հայաստանի և Ֆրանսիայի նոտարական մարմինները քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունը
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի ներկայացուցիչների հանդիպումը:
Ներկայացվել են Հայաստանում նոտարական համակարգի վերջին բարեփոխումները: Մասնակիցների կողմից կարևորվել է հատկապես նոր էլեկտրոնային գործիքի ներդրումը, որի միջոցով բանկերը, վարկային կազմակերպությունները և մի շարք այլ կազմակերպություններ կարողանում են մինչև 2 միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջով դիմել նոտարներին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել և զարգացնել համագործակցությունը նոտարական համակարգի հետագա բարեփոխումների և քաղաքացիներին առավել բարձր որակի ծառայությունների մատուցման շրջանակում: