2024թ.-ի հունվար-մարտին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 1.2%-ով

2024թ.-ի հունվար-մարտին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 1.2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մարտ ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն նվազել է 1.2%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.2%։
Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ նվազել են 6.3%-ով։
Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2022թ հունվարի-դեկտեմբերի համեմատ աճել են 7.4%-ով։
Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 1.5%-ով։
Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 0.5%-ով։
Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 0.2%-ով։
Առողջապահության գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 0.3%-ով։
Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 9.5%-ով։
Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ նվազել են 0.5%-ով։
Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 0.5%-ով։
Կրթության գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 4.8%-ով։
Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 3.7%-ով։
Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ նվազել են 0.3%-ով։
Սննդամթերքի գներ: 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.6%, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ 0.3% գնանկում: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.9-0.1%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.2%-ով:
2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հնդկաձավարի՝ 21.4%, ոլոռի՝ 13.2%, մակարոնեղենի՝ 13.1%, հաճարի՝ 7.5%, ձավարի՝ 7.1%, բլղուրի՝ 6.2%, բրնձի՝ 3.0%, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.7%, 1.5%, 2.9%, 0.1%, 1.7%, 0.3%, 1.0% գնանկում: Պանրի գինը 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ նվազել է 8.1%-ով, թռչնամսինը՝ 3.3%-ով, տավարի մսինը՝ 1.7%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ 1.0%, 1.3% և 0.7%-ով: 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ խոզի մսի գինն աճել է 0.3%-ով, թարմ կաթինը՝ 1.0%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ գրանցվել է 3.7% և 0.3% գնանկում: Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ նվազել է 23.6%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ 1.6%-ով: Ձվի գինը 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ աճել է 3.5%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ գրանցվել է 5.5% գնանկում: 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ կակաոյի գինը նվազել է 4.2%-ով, հրուշակեղենինը՝ 1.8%-ով, թեյինը՝ 1.0%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ 0.2%, 0.1%, 0.2%-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ արձանագրվել է 4.6%, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝0.9% գնանկում:
Միաժամանակ, 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է մարգարինի՝ 22.3%, ալյուրի՝ 14.3%, ոսպի՝ 10.1%, «Իշխան» ձկնատեսակի՝ 7.7%, կարագի՝ 7.0%, հացի՝ 5.3%, շոկոլադի՝ 5.0%, լոբու՝ 3.0% գնանկում, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.4%, 0.8%, 1.3%, 0.4%, 0.1%, 0.7%, 0.9%, 0.2% գնաճ: 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ գառան մսի գինը մնացել է անփոփոխ, իսկ 2024թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 1.4% գնաճ:
Սուրճի գինը 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ աճել է 1.8%-ով, ալկոհոլային խմիչքինը՝ 7.1%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 8.2%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.8% և 0.1%-ով: Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 13.8% գնանկում, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ 1.2% գնաճ:
2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 2.7% գնանկում, իսկ 2024թ. փետրվարի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:
Աղբյուրը՝    b24.am