Արտաշատ համայնքի տարբեր բնակավայրերում շարունակվում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացումը

Արտաշատ համայնքի տարբեր բնակավայրերում շարունակվում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացումը
Արարատի մարզի Արտաշատ համայնքի տարբեր բնակավայրերում շարունակվում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացումը:
Այսպիսով՝ ասֆլատապատման աշխատանքներ են կատարվում Բաղրամյան, Բերքանուշ, Արաքսավան, Դիմիտրով, Հովտաշեն, Ազատավան, Ջրաշեն, Մասիս, Այգեստան, Գետազատ, Վերին Արտաշատ, Ոստան, Նարեկ, Այգեզարդ, Շահումյան և Նորաշեն բնակավայրերում: Ասֆալտապատման աշխատանքներ են նախատեսված նաև Դալար, Մրգավան բնակավայրերում, Արտաշատ քաղաքի մի քանի փողոցներում:
Նշված բնակավայրերը ներառված են 1.578.848.042 ընդհանուր արժողությամբ ծրագրում, որտեղ 35 %-ը Կառավարության, իսկ 65%-ը համայնքի ներդրումն է:
Սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում նաև Վարդաշեն, Աբովյան, Մրգանուշ, Արևշատ, Դիտակ, Կանաչուտ, Դեղձուտ, Նշավան բնակավայրերում: Ծրագրում ներառված են նաև Դվին, Բերդիկ և Հնաբերդ բնակավայրերը:
65/35 հարաբերակցությամբ համայնք-պետություն համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը 411.777.690 ՀՀ դրամ է:
2023 թվականի սուբվենցիոն հերթական ծրագրով կատարվում են ոռոգման համակարգի կառուցման և նորոգման աշխատանքներ Մրգավետ, Մխչյան, Դիտակ, Դվին և Մրգանուշ բնակավայրերում: Ծրագրում ներառված են նաև Այգեպատ, Նորաշեն, Քաղցրաշեն բնակավայրերը:
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 258.935.480 ՀՀ դրամ է, որի 40%-ը տրամադրում է համայնքը, 60%-ը՝ Կառավարությունը:
Ոռոգման համակարգեր են կառուցվում նաև Բյուրավան, Նշավան և Լանջազատ բնակավայրերում: Այս ծրագրում ընդգրկված են նաև համայնքի Բարձրաշեն, Վարդաշեն, Բուրաստան, Դալար և Դեղձուտ բնակավայրերը:
Ընդհանուր 355.083.244 ՀՀ դրամ արժողությամբ ծրագրում Կառավարության կողմից ֆինանսավորման չափը 60% է, իսկ համայնքինը՝ 40%: