Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային

Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային:
Ողջունելով դեսպանին՝ մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհավորեց Աոկի Յուտակային՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը՝ Տավուշի մարզում իրականացրած ծրագրերի համար:
Այնուհետեւ մարզպետը ներկայացրեց Տավուշի մարզը, համայնքների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետը հույս հայտնեց, որ դեսպանի այցը նոր ծրագրերի սկիզբ կլինի տարբեր բնագավառներում կապերի հաստատման ու ընդլայնման համար:
Դեսպան Աոկի Յուտական շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար համար, նշեց, որ այցը ճանաչողական է և ուրախ է ծանոթանալու մարզի զարգացման տեսլականին:
Հանդիպման արդյունքում որպես համագործակցության հեռանկարային ուղղություն առանձնացվեց տուրիզմի ոլորտը:
Հանդիպման ավարտին Հայկ Ղալումյանը և Աոկի Յուտական փոխանակվեցին հուշանվերներով։