Արագածավանում ակտիվ կերպով ընթանում են բարեկարգման աշխատանքներ

Արագածավանում ակտիվ կերպով ընթանում են բարեկարգման աշխատանքներ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը համայնքապետարանի ղեկավար կազմի անդամների և Արագածավանի վարչական ղեկավարի հետ այսօր դիտարկեց Արագածավանի 2-րդ մանկապարտեզի և հրշեջ փրկարարական հենակետի շենքային պայմանները, կատարված աշխատանքները և առկա խնդիրները։
Արագածավանի 2-րդ մանկապարտեզը չի գործել մի քանի ամիս, համայնքի ղեկավարի որոշմամբ այն վերսկսելու է իր աշխատանքները։ Մանկապարտեզում կատարվելու են վերանորոգման, բարեկարգման, գույքով և անհրաժեշտ պարագաներով կահավորման աշխատանքներ։ Համայնքի ղեկավարը տեղում ուսումնասիրեց մանկապարտեզի շենքային պայմանները, կարիքներն ու խնդիրները, ըստ այդմ տրվեցին հանձնարարականներ։
Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի և աշխատակիցների կողմից դիտարկվեց նաև Արագածավանի հրշեջ փրկարարական հենակետը, որտեղ գրեթե ավարտին են հասցվել վերակառուցման աշխատանքները, շուտով կմեկնարկի դիտակետի գործունեությունը։
Արագածավան կատարած աշխատանքային այցի ընթացքում համայնքի ղեկավարը տվեց հանձնարարականներ իր կողմից նկատված այլ խնդիրների շուրջ ևս։