Modex. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2023. Զեկույց

Modex. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2023. Զեկույց
2023 թվականի տարեվերջի դրությամբ ՏՏ ոլորտում վարձու և պայմանագրային հիմունքներով աշխատողների թիվը եղել է 33,980, ինչը 2022 թվականի տարեսկզբի համեմատ ավել է 12,992-ով կամ 61.9%-ով: Այս մասին նշվում է Մոդեքս խորհրդատվական ընկերության կողմից պատրաստված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2023» զեկույցում:
ՀՀ ՏՏ ոլորտի 20 խոշոր գործատուները միասին ապահովել են ՏՏ ոլորտի զբաղվածության մոտ 27%-ը։
2023 թվականի տարեվերջի դրությամբ աշխատողների թվով առաջատարը Synopsis Armenia ընկերությունն էր՝ 1,179 աշխատողով։
ՀՀ ՏՏ ոլորտի վերաբերյալ այս և ուրիշ փաստերի ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Մոդեքս խորհրդատվական ընկերության պատրաստած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2023» զեկույցում: