Գնել Սանոսյանը հետևել է Լանջիկ-Գյումրի ճանապարհային հատվածի շինարարական աշխատանքների ընթացքին

Գնել Սանոսյանը հետևել է Լանջիկ-Գյումրի ճանապարհային հատվածի շինարարական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ երեկ դիտարկել է նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 3 Լանջիկ-Գյումրի հատվածի, ինչպես նաև նույն հատվածում կառուցվող Կարկաչանի կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը։ Այս մասին հաղորդում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։
Շրջայցին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, համայնքապետեր և կապալառու կազմակերպության ներկայացուցիչներ։
Նախարարին տեղում զեկուցվել են կատարվող աշխատանքների ընթացքը, բարդությունները։
Սանոսյանը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։
Նշված հատվածում այս պահին կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։
Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա ամռանը։