Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է երկարաձգել Հայաստանից սև և գունավոր մետաղների արտահանման արգելքի ժամկետը
Սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է արգելք սահմանել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 84-85 ծածկագրերի միջակայքին պատկանող օգտագործված կամ սպառված կամ թափոն և ջարդոն հանդիսացող մի շարք ապրանքների՝ դեպի երրորդ երկրներ և ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանման վրա։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախագիծը ներկայացրել է հանրային քննարկման։
Առաջարկվում է Կառավարության որոշմամբ սահմանված ապրանքների արտահանման արգելքի ժամկետն ավարտվելուց հետո (29.07.2024 թ.), այս նախագծով սահմանել սև և գունավոր մետաղների արտահանման արգելքի նոր ժամկետ, որը կգործի 2024 թվականի հուլիսի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 30-ը։
Միևնույն ժամանակ առաջարկվում է գործադիրի որոշմամբ սահմանված ապրանքների ցանկը լրացնել ԱՏԳ ԱԱ 84-85 ծածկագրերի միջակայքին պատկանող օգտագործված կամ սպառված կամ թափոն և ջարդոն հանդիսացող մի շարք ապրանքների վրա։
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում: