Նախորդ շաբաթ Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 544 հազար ուղևոր

Երևանի մետրոպոլիտենը ներկայացրել է նախորդ շաբաթվա աշխատանքի արդյունքները։
Ըստ մետրոպոլիտենի հաղորդագրության` Երևանի մետրոպոլիտենի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 544 հազար ուղևոր:
Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ, որոնցից 581-ը երեք վագոնանի, 1283-ը` երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 105,8 %։