Գնել Սանոսյանն այցելել է Մ-3 միջպետական ճանապարհի՝ Աշտարակով անցնող հիմնանորոգվող հատվածը

Գնել Սանոսյանն այցելել է Մ-3 միջպետական ճանապարհի՝ Աշտարակով անցնող հիմնանորոգվող հատվածը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի հետ այցելել է Մ-3 միջպետական ճանապարհի՝ Աշտարակով անցնող հիմնանորոգվող հատված։ Այս մասին հաղորդում են ՏԿԵ նախարարությունից։
Տեղում նախարարին են ներկայացվել ընթացիկ աշխատանքները։
Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում են ջրթող խողովակները‚ կառուցվում են մայթեր։ Աշխատանքներ են տարվում ճանապարհային պատվածքի ուղղությամբ։

Նորոգվող մոտ 4 կմ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքի ամենաբանուկ փողոցով։
Նշված հատվածի հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։