Ռուսաստան, ԱՄԷ, Չինաստան. ինչպե՞ս են փոխվել Հայաստանի արտահանման գլխավոր ուղղությունները 2023-ին

2023 թվականին Հայաստանից արտահանվել է 8 մլրդ 415 մլն դոլարի ապրանք։ Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի տվյալները, 2022 թվականի համեմատ արտահանումն աճել է 55.3%-ով։ Վերջին առնվազն տարիների կտրվածքով 2023-ի արտահանումը ռեկորդային ծավալների է հասել։ Հայաստանից արտահանման կտրուկ աճ է գրանցվում հատկապես 2022 թվականից սկսած։
Ինչպես արտաքին առևտրի տվյալներով, այնպես էլ փորձագիտական ու պաշտոնական վերլուծություններով ապացուցված է, որ կտրուկ աճին նպաստել են արտաքին գործոնները։ 2022 թվականի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր մի շարք ապրանքների վերաարտահանման համար` Արևմտյան երկրների և ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ Արդյունքում արտահանումը Հայաստանից կտրուկ աճել է։
Արտահանման ցուցանիշներն, ինչպես նաև՝ կառուցվածքը, ըստ երկրների
Արտահանման ցուցանիշներն, ինչպես նաև՝ կառուցվածքը, ըստ երկրների

Հայաստանի արտահանման կազմում Արաբական Միացյալ Էմիրությունները տեսակարար կշռով զիջում է միայն Ռուսաստանին
2023 թվականին Հայաստանի արտահանման 40.6%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Բացարձակ թվով դա կազմում է 3 մլրդ 419 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 38.8%-ով։ Հայաստանը Ռուսաստան է արտահանում, իսկ ավելի ճիշտ կլինի ասել նաև՝ վերաարտահանում տեխնիկա, ավտոմեքենաներ, թանկարժեք քարեր և մետաղներ, սնունդ, պտուղ-բանջարեղեն և այլն։ Ակնհայտ է, որ այստեղ էական դեր ունի վերաարտահանումը, քանի որ մի շարք ապրանքների մասով Հայաստանում արտադրություն առհասարակ չկա, օրինակ՝ ավտոմեքենաների։
2023 թվականին Հայաստանի արտահանման 40.6%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Բացարձակ թվով դա կազմում է 3 մլրդ 419 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 38.8%-ով։ Հայաստանը Ռուսաստան է արտահանում, իսկ ավելի ճիշտ կլինի ասել նաև՝ վերաարտահանում տեխնիկա, ավտոմեքենաներ, թանկարժեք քարեր և մետաղներ, սնունդ, պտուղ-բանջարեղեն և այլն։ Ակնհայտ է, որ այստեղ էական դեր ունի վերաարտահանումը, քանի որ մի շարք ապրանքների մասով Հայաստանում արտադրություն առհասարակ չկա, օրինակ՝ ավտոմեքենաների։
Հայաստանի արտահանման կազմում էական տեղ է զբաղեցնում Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ, 26.4%): 2023 թվականին արտահանվել է 2 մլրդ 224 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 4.2 անգամ։ Վարկած կա, որ այս աճը պայմանավորված է Ռուսաստանից բերված և ԱՄԷ վերաարտահանված ոսկով և ադամանդով։ Առաջին եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 5.1% տեսակարար կշռով։ Արտահանումը կազմել է 425 մլն դոլար, աճը՝ 15.1%: Հայաստանը Չինաստան է արտահանում հիմնականում հանքահումք։ Չորրորդ տեղում Իրաքն է (2.1%), հաջորդում է Վրաստանը (1.7%):
Ինչպես կարելի է տեսնել երկրորդ ինֆոգրաֆիկայում, Ռուսաստանից և ԱՄԷ-ից հետո մյուս երկրներն իրենց տեսակարար կշռով համեմատաբար ցածր դիրքերում են։ Տվյալները ցույց են տալիս, որ արտահանման կենտրոնացվածությունը «կայուն» է՝ իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, որոնցից առաջինը կախվածությունն է տվյալ շուկաներից և ոչ դիվերսիֆիկացված արտաքին առևտրային հարաբերությունները։
Արտահանման միայն առաջին երեք ուղղություններին՝ Ռուսաստանին, ԱՄԷ-ին ու Չինաստանին բաժին է ընկնում ամբողջ արտահանման 72%-ը։ Եվ միայն 28%-ն են զբաղեցնում մյուս բոլոր երկրները միասին։
Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ն Հայաստանի արտահանման կազմում 42.9%-ն է զբաղեցնում, որում ինչպես տեսանք, հիմնական դերակատարը Ռուսաստանն է։ Եվրամիության երկրներին 8.4%-ն է բաժին ընկնում, որտեղ քիչ թե շատ տեսանելի են Նիդերլանդների, Գերմանիայի, Բելգիայի ու Բուլղարիայի կշիռները։
Արտահանման առաջին տասնյակի երկրները և դրանց տեսակարար կշիռները

Արտահանման առաջին տասնյակի երկրները և դրանց տեսակարար կշիռները

Կարևոր է ոչ միայն Հայաստանից դեպի այս կամ այն երկիր արտահանման ֆիզիկական ծավալների մեծացումը, այլև՝ տեսակարար կշռի փոփոխությունները։ Այդ տեսանկյունից ամենամեծ փոփոխությունը, անկասկած, Արաբական Միացյալ Էմիրությունների գծով։ Եթե 2022-ին ԱՄԷ Հայաստանի արտահանման կազմում 9.9% տեսակարար կշիռ ուներ, ապա 2023-ին այն աճել է 16.5 տոկոսային կետով և ԱՄԷ-ին այս ցանկում մղել երկրորդ հորիզոնական։
Ռուսաստանի դեպքում կշռի որոշակի նվազում է գրանցվել՝ 45.4%-ից դառնալով 40.6%: Չինաստանի ցուցանիշը կրճատվել է 1.7 տոկոսային կետով։ Տասնյակում հայտնված մյուս երկրների դեպքում ևս կշռի նվազում է նկատվում։
