Հայկ Ղալումյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի հետ

Հայկ Ղալումյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի հետ
Քննարկմանը ներկա էին նաև Տավուշի մարզի համայնքների ղեկավարները և համապատասխան ոլորտի պատասխանատուներ։
Հանդիպման նպատակն էր քննարկել բնապահպանական ոլորտին առնչվող խնդիրները, հստակեցնել համայնքներին պատվիրակված լիազորությունների շրջանակում կատարվող աշխատանքները։
Հատուկ ուշադրություն է հրավիրվել մարզում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով մթնոլորտ արտանետվող փոշու կանխարգելմանը, ճանապարհաշինարարության ընթացքում իրականացվող հողագրունտային հանույթներին, ընդերքօգտագործմանը, անտառահատումների վերահսկողությանը: Բարձրացված մի շարք հարցերին տեղում տրվել են պատասխաններ, առաջարկվել են մի շարք խնդիրների լուծումներ։
Խորհրդակցության ավարտին կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումները։