ՏՏ խոշոր գործատուները 2022 և 2023թթ.

ՏՏ խոշոր գործատուները 2022 և 2023թթ.
2023թ-ի տարեվերջի դրությամբ ՏՏ ոլորտում վարձու և պայմանագրային հիմունքներով աշխատողների թիվը եղել է 33,980, ինչը 2022թ-ի տարեսկզբի համեմատ ավել է 12,992-ով կամ 61.9%-ով: Այս մասին տեղեկանում ենք Modex խորհրդատվական ընկերությունից։
 ՀՀ ՏՏ ոլորտի 20 խոշոր գործատուները միասին ապահովել են ՏՏ ոլորտի զբաղվածության մոտ 27%-ը։
 2023թ-ի տարեվերջի դրությամբ աշխատողների թվով առաջատարը Synopsis Armenia ընկերությունն էր՝ 1,179 աշխատողով։
 ՀՀ ՏՏ ոլորտի վերաբերյալ այս և ուրիշ փաստերի ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Մոդեքս խորհրդատվական ընկերության պատրաստած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2023» զեկույցում:
 Զեկույցի հայերեն տարբերակը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով` http://bit.ly/3PLa8MT
 Զեկույցի անգլերեն տարբերակը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/441Vcjv