Թբիլիսիի նոր օդանավակայանը կաշխատի 2028թ.-ից

Թբիլիսիի նոր օդանավակայանը կաշխատի 2028թ.-ից

Վրաստանի իշխանությունները հույս ունեն, որ 2028 թվականի վերջին Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանը կկարողանա ընդունել առաջին ավիաչվերթը։ Այդ մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է երկրի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել Թբիլիսիում երկրորդ միջազգային օդանավակայանի կառուցման վերաբերյալ: Նոր օդանավակայանը գտնվում է Վազիանիում՝ քաղաքի ծայրամասում։

Աղբյուրը՝    radar.am