Իլոն Մասկը հայտնել է, որ Tesla-ն ռոբոտաքսին կներկայացնի օգոստոսի 8-ին

Իլոն Մասկը հայտնել է, որ Tesla-ն ռոբոտաքսին կներկայացնի օգոստոսի 8-ին

Ամերիկյան Tesla ընկերությունը նախատեսում է օգոստոսին ներկայացնել իր վաղուց խոստացված ռոբոտաքսու նախագիծը։ Այս մասին հայտարարել է Իլոն Մասկը։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ խոսքը ինքնակառավարվող տաքսիների նախագծի մասին է, որը ներդրողներին ներկայացվել է 2019-ին: Նշվում է, որ հենց այս գաղափարն է դարձել ներդրողների կողմից Tesla-ի բարձր գնահատականի հիմքը։

Իլոն Մասկը տեղեկացրել է, որ ռոբոտաքսին կներկայացվի օգոստոսի 8-ին: Գործակալությունը պարզաբանում է, որ Մասկի հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերը թանկացել են 5.1%-ով։

 Tesla-ի էլեկտրական մեքենաների վաճառքը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նվազել է 9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սա ընկերության վաճառքի առաջին անկումն է վերջին չորս տարում, և դրա մասշտաբները գերազանցել են մասնագետների կանխատեսումները։

Աղբյուրը՝     b24.am