Վաչե Տերտերյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը

Վաչե Տերտերյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Վաչե Տերտերյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելության ղեկավար Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման մի շարք ուղղություններ և դրանց շրջանակներում երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցերը։
Մասնավորապես՝ ԱԶԲ ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագիրը։
ՀՀ-ում ԱԶԲ առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոխտմանը բարձր գնահատելով այս ուղղությամբ երկկողմ համագործակցությունը, հայտնել է կազմակերպության պատրաստակամությունը ֆինանսավորել ճանապարհի հյուսիսային հատվածը։
Քրիստինե Ղալեչյանը ընդգծել է ծրագրի ռազմավարական նշանակությունը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցությունն ընդլայնելու ԱԶԲ-ի պատրաստակամության համար։
Քննարկվել են նաև Դիլիջանի և Պուշկինի թունելների հիմնանորոգման ծրագրի իրականացման հեռանկարները, որոնց մանրամասները կազմակերպությանը ներկայացրել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը։
Հանդիպման մյուս հատվածում ԱԶԲ ներկայացուցիչները ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ քննարկել են «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով իրականացվող աշխատանքների մանրամասները։
ԱԶԲ հայաստանյան առաքելության ղեկավար Դոն Լամբերտը գոհունակություն է հայտնել դպրոցների ու մանկապարտեզների շինարարության հարցում կատարված լավ աշխատանքի համար։
Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության համար ծրագիրը քաղաքական առաջնահերթություն է։
Կողմերը պայմանավորվել են առաջիկա հանդիպման ընթացքում քննարկել նաև Կապսի ջրամբարի և երկուստեք համագործակցության այլ որոտներում իրականացվող աշխատանքների մանրամասները։