Փամբակ համայնքում շարունակում են ընթանալ համայնքի վարչական շրջանների բարեկարգման աշխատանքները

Փամբակ համայնքում շարունակում են ընթանալ համայնքի վարչական շրջանների բարեկարգման աշխատանքները
Փամբակ համայնքում շարունակում են ընթանալ համայնքի վարչական շրջանների բարեկարգման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Փամբակի համայնքապետարանից։
Մասնավորապես, այս պահին ավարտված են
Փամբակ բնակավայրի 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների, դպրոց և կայարան տանող ճանապարհահատվածների ավազադրման
Մարգահովիտ բնակավայրի խմելու ջրի խողովակների փոխարինման, սելավատարերի մաքրման։
Վահագնի բնակավայրի ներհամայնքային փողոցների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքները։