ՏՏ ոլորտում գեներացված ավելացված արժեքը 2022-2023թթ

ՏՏ ոլորտում գեներացված ավելացված արժեքը  2022-2023թթ
2023թ-ին համախառն ՏՏ ոլորտում գեներացված ավելացված արժեքն ընթացիկ գներով կազմել է շուրջ 717 միլիարդ դրամ՝ 217 միլիարդ դրամով ավել, քան նախորդ տարի, իսկ ոլորտի իրական աճը եղել է շուրջ 43.8%: Այս մասին տեղեկանում ենք Modex խորհրդատվական ընկերությունից։
 Մեր գնահատականներով, 2022թ-ին ՏՏ ոլորտում ավելացված արժեքի մասնաբաժինը ճշգրտված ՀՆԱ-ի կառուցվածքում եղել է շուրջ 5.7%, իսկ 2023թ-ին՝ շուրջ 7.3%:
 Համախառն ոլորտ` դիտարկվել են բոլոր այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց գործունեության հիմնական ոլորտներն են եղել՝ J58.2, J62, J63.1, C26 ոլորտները։ Մաքուր ոլորտ` դիտարկվել են բոլոր այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք գործունեություն են ծավալել հետևյալ ոլորտներից որևէ մեկում՝ J58.2, J62, J63.1, C26, անկախ նրանից թե ինչքան է եղել տվյալ ոլորտի մասնաբաժինը շրջանառության կառուցվածքում։
ՀՀ ՏՏ ոլորտի վերաբերյալ այս և ուրիշ փաստերի ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Մոդեքս խորհրդատվական ընկերության պատրաստած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2023» զեկույցում:
 Զեկույցի վերանայված հայերեն և անգլերեն տարբերակները կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով՝