Մարզպետն Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ալո քաղաքի քաղաքապետ Լեոնել Դե Կալային

Մարզպետն  Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ալո քաղաքի քաղաքապետ Լեոնել Դե Կալային
Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր ընդունեցի աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Ալո քաղաքի քաղաքապետ Լեոնել Դե Կալային և Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանին: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան էջից։
Հանդիպման սկզբում ողջունեցի պարոն Դե Կալային, ընդգծեցի, որ մեծ ուրախությամբ եմ իրեն ընդունում Արմավիրի մարզում` նախորդ հանդիպումից երկու տարի անց, ուրախ եմ, որ երկու համագործակցող քաղաքները` Արմավիրը և Ալոն, շարունակում են 2005 թվականից մեկնարկած համագործակցությունը:
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի հետ ներկայացրինք համայնքի և մարզի պոտենցիալը, քննարկեցինք Արմավիր և Ալո քաղաքների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Հանդիպման ավարտին պարոն Դե Կալայի հետ ծաղիկներ խոնարհեցինք Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանին: