ԵՄ երկրները 10 միլիարդ եվրո են հատկացրել ֆերմերների վնասները փոխհատուցելու համար

ԵՄ երկրները 10 միլիարդ եվրո են հատկացրել ֆերմերների վնասները փոխհատուցելու համար

ԵՄ երկրները 10 միլիարդ եվրո են հատկացրել Ուկրաինայից ներմուծվող էժան գյուղատնտեսական ապրանքների պատճառով ֆերմերների կրած վնասները փոխհատուցելու համար: Այս մասին ասել է գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին՝ ԵՄ գյուղատնտեսության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները լրագրողնի հետ զրույցում ամփոփելով։

«Ուկրաինայից հացահատիկի ներմուծումը զգայուն հարց է:  Սկզբում այն խնդիր էր միայն Ուկրաինային սահմանակից պետությունների համար, իսկ այժմ՝ ամբողջ Եվրոպայի համար։ Ես խորհուրդ եմ տվել երկարաձգել Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքներից տուժած ֆերմերներին պետական աջակցության տրամադրման համակարգը։ ԵՄ երկրներն արդեն 10 միլիարդ եվրո են ծախսել այդ նպատակով»:

Հիշեցնենք՝ ԵՄ մի շարք երկրներում ֆերմերները բողոքում են Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման դեմ, ինչի պատճառով իրենք վնասներ են կրում: Սակայն գերմանական Das Erste հեռուստաալիքի հրապարակման համաձայն՝ ԵՄ-ն վերադարձնում է ուկրաինական մի շարք գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը։

Աղբյուրը՝    b24.am