Ուկրաինան ստիպված կլինի սահմանափակումներ կիրառել գյուղատնտեսական ոլորտում՝ ԵՄ-ին միանալու համար

Ուկրաինան ստիպված կլինի սահմանափակումներ կիրառել գյուղատնտեսական ոլորտում՝ ԵՄ-ին միանալու համար

Ուկրաինան ստիպված կլինի որոշակի սահմանափակումներ կիրառել գյուղատնտեսության ոլորտում Եվրամիությանն անդամակցելու համար, եթե ասոցիացիայի երկրները շարունակեն խստացնել Կիևի հետ առևտրի պայմանները։ Այս մասին հայտնում է Politico թերթը։

 Ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վերաբերյալ քննարկվող մաքսատուրքերը անհրաժեշտ են Ուկրաինայի և Եվրամիության միջև առևտրային հաշվեկշռում «անհավասարությունը» շտկելու համար։

«Իմ ուղղումները բխում են Ուկրաինայի շահերից»,- նշել է Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Անջեյ Հալիցկին, որն առաջարկել է խստացնել Կիևի հետ առևտրի պայմանները։ Նրա խոսքով, քննարկվող սահմանափակումների նպատակը եվրոպացի ֆերմերներին մրցակցության աճից պաշտպանելն է, այլ ոչ թե ամբողջությամբ դադարեցնել Ուկրաինայից ապրանքների ներմուծումը։

Ուկրաինացի պաշտոնյաները, սակայն, համաձայն չեն այս գնահատականի հետ։ Թերթը հիշեցնում է, որ առևտրի ազատականացման միջոցառումները կավարտվեն 2025-ի հունիսին, իսկ դրանից հետո կողմերը պետք է աստիճանաբար վերադառնան այն պայմաններին, որոնք կային մինչև 2016-ը, ինչը նշանակում է Կիևի համար պայմանների վատթարացում։

«Մենք պետք է բանակցություններ սկսենք ԵՄ-ին՝ Ուկրաինայի անդամակցության շուրջ, բայց իրատեսական պայմաններով»,- ասել է Հալիցկին՝ նկատի ունենալով գյուղատնտեսության հատվածը։ Սակայն կարող են երկար տարիներ պահանջվել, մինչև եվրոպացիներն ու ուկրաինացիները կարողանան հաղթահարել այս հարցում իրենց տարաձայնությունները։

Նախօրեին Reuters-ը, հղում անելով եվրոպացի դիվանագետին, հայտնել էր, որ ԵՄ ղեկավարությունը նախնական համաձայնություն է ձեռք բերել ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի վերաբերյալ, ինչը դաշինքի կարծիքով՝ ապակայունացնելու է եվրոպական գյուղատնտեսական շուկաները:

Աղբյուրը՝    b24.am