ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ամենաբարձր աճը Հայաստանում է՝ 28,9 տոկոս

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ամենաբարձր աճը Հայաստանում է՝ 28,9 տոկոս

Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունն աճել է 6,6 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը: 2023 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 106,6 տոկոս։

Արդյունաբերական արտադրանքի աճ է նկատվել բոլոր անդամ պետություններում՝ Հայաստանում՝ 28,9%, Ղրղզստանում՝ 7,8%, Բելառուսում՝ 7,1%, Ռուսաստանում՝ 6,6%, Ղազախստանում՝ 4,6%:

«ԵԱՏՄ-ում հանքարդյունաբերության և քարհանքերի մշակման ոլորտում արտադրության ծավալներն աճել են 1,5%-ով, մշակող արդյունաբերությունում՝ 10,4% - ով, էլեկտրամատակարարման, գազի, գոլորշու և օդորակիչների մատակարարման ոլորտում՝ 5,7%-ով, ջրամատակարարման, կոյուղու համակարգի, ինչպես նաև թափոնների հավաքման և բաշխման հսկողության ոլորտներում՝ 4,6%-ով», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն աճել է 3,8 տոկոսով։

Աղբյուրը`   arm.sputniknews.ru